1929 թվականին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսագիտության ֆակուլտետը։ 1939-1941 թթ. և 1945-1949 թթ. ղեկավար պաշտոններ է վարել «Հայպահածո», «Արարատ» տրեստներում, եղել է խորհրդային տնտեսությունների վարչության պետ։ 1949 թվականից խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական ԳՀԻ-ում ագրոքիմիայի և հողագիտության բաժնի վարիչ (1950-1952 թվականներին ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Հարությունյանի գիտական աշխատանքները վերաբերում են բազմամյա տնկարկների, հատկապես խաղողի վազի պարարտացման, սնման ռեժիմի կանոնավորման միջոցով բույսերի սնկային հիվանդությունների սահմանափակման և ցրտադիմացկունության բարձրացման խնդիրներին։ Ուսումնասիրել է խաղողի և գինու որակի վրա պարարտանյութերի ազդեցության հարցերը, առաջարկել դրանց չափաքանակները և օգտագործման լավագույն ժամկետներ, ՀԽՍՀ այգիներում առաջին անգամ կիրառել է բարդ, համակցված պարարտանյութեր և միկրոտարրեր[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 316)։